Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.07.2017 | 00:48

Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, և հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ ՈՒ թեև միաժամանակ ճյուղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատված` պիտի տարուբերվեն հողմից և հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։ Արմատի շուրջն աճած թույլ շիվերը պիտի կոտրատվեն, ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը` ուտելու համար և ոչ մի բանի պիտանի չի լինելու։ Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու, իսկ արդարը, եթե ժամանակից շուտ էլ վախճանվի, հանգիստ կգտնի։


Իմաստություն Սողոմոնի 4. 3-7

Դիտվել է՝ 2734

Մեկնաբանություններ